Գաղտնիության քաղաքականություն
Այս քաղաքականությունը նկարագրում է, թե ինչ անձնական տվյալներ է հավաքում Shoply-ն, ինչպես է դրանք օգտագործում և պաշտպանում։ Այն կազմված է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան։
Ինչ տվյալներ ենք հավաքում shoply.am-ում
Երբ հայտ եք թողնում խանութի համար կամ գրում եք մեզ չաթում, մենք պահպանում ենք Ձեր անունը, հեռախոսահամարը, էլ. փոստը, Ձեր բիզնեսի մասին տեղեկությունը և Ձեր հաղորդագրությունը։ Եթե Shoply-ով խանութ եք վարում, պահպանում ենք նաև Ձեր հաշվի և ընկերության տվյալները։ Բացի այդ, ինքնաշխատ գրանցվում են տեխնիկական տվյալներ, օրինակ՝ IP հասցեն և կայքում դիտված էջերը։
Ինչի համար ենք օգտագործում տվյալները
Ձեր հայտին պատասխանելու և Ձեզ զանգահարելու, Ձեր խանութին մեր ծառայությունները մատուցելու և հաշիվներ ներկայացնելու, ծառայությունը խարդախությունից պաշտպանելու, ինչպես նաև Ձեր համաձայնությամբ Shoply-ի նորությունները Ձեզ ուղարկելու համար։ Նորություններից կարող եք հրաժարվել ցանկացած պահի։
Խանութների գնորդների տվյալները
Խանութի կայքը Shoply-ն սպասարկում է այդ խանութի համար։ Գնորդների տրամադրած տվյալները (պատվերներ, հաշիվներ, առաքման հասցեներ) պատկանում են խանութին, և հենց խանութն է որոշում, թե ինչպես դրանք օգտագործել։ Shoply-ն այդ տվյալները պահում և մշակում է միայն խանութի համար, իսկ առաքման և վճարային ծառայություններին փոխանցում է միայն այն, ինչ անհրաժեշտ է։ Shoply-ն երբեք չի պահում քարտի համարները։
Ում ենք տրամադրում
Տվյալները տրամադրում ենք միայն այն ծառայություններին, առանց որոնց չենք կարող մատուցել մեր ծառայությունը, օրինակ՝ էլ. փոստի, հոսթինգի և վճարային ծառայություններին։ Մենք անձնական տվյալներ չենք վաճառում։
Ձեր իրավունքները
Դուք կարող եք իմանալ, թե ինչ տվյալներ ունենք Ձեր մասին, և պահանջել դրանց ուղղումը կամ ջնջումը։ Գրեք մեզ contact@shoply.am հասցեով, և մենք կկատարենք Ձեր պահանջը։
Facebook, Instagram կամ TikTok միացնող խանութներ
Shoply-ում խանութը կարող է միացնել իր Facebook էջը, Instagram պրոֆեսիոնալ հաշիվը կամ TikTok հաշիվը, որպեսզի Shoply-ն խանութի անունից այնտեղ հրապարակի նրա ապրանքները։ Այդ դեպքում Shoply-ն գաղտնագրված ձևով պահում է միայն Meta-ի կամ TikTok-ի տրամադրած մուտքի բանալիները (token-ները), էջի կամ հաշվի նույնացուցիչն ու անվանումը, ինչպես նաև իր կատարած հրապարակումները։ Դրանք օգտագործվում են միայն այն հրապարակումների համար, որոնք խնդրում է խանութը։ Խանութը կարող է ցանկացած պահի անջատել կապը իր վահանակից։ Եթե Shoply-ի հավելվածը հեռացնեք Facebook-ի, Instagram-ի կամ TikTok-ի կարգավորումներից կամ Meta-ից կամ TikTok-ից խնդրեք ջնջել տվյալները, մուտքի բանալիներն անմիջապես կհեռացվեն Shoply-ից։ Արդեն հրապարակված գրառումները մնում են այդ հարթակներում, մինչև խանութը դրանք այնտեղից ջնջի։
Cookie-ներ
Shoply-ն օգտագործում է cookie-ներ, որպեսզի պահպանի Ձեր մուտքը հաշիվ, հիշի ընտրված լեզուն և Ձեր չաթը։ Կարող եք արգելափակել cookie-ները Ձեր դիտարկիչում, սակայն այդ դեպքում կայքի որոշ հատվածներ չեն աշխատի։